ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում՝ չնայած ռուսական զորքերի կողմից շարունակվող հարձակումներին։

«Կարծում եմ՝ այո», - ABC News-ին տված հարցազրույցում նա ասել է, երբ հարցրել են, թե արդյոք Պուտինը խաղաղություն է ցանկանում։ «Նրա երազանքն էր տիրանալ ամբողջ երկրին։ Կարծում եմ՝ իմ շնորհիվ նա դա չի անի»,-ասել է նա:

Թրամփը խուսափել է պատասխանել ուղիղ հարցին՝ վստահո՞ւմ է արդյոք Ռուսաստանի նախագահին։

«Ես չեմ վստահում ձեզ։ Ես չեմ վստահում շատերին, բայց կարծում եմ, որ նա, այսպես ասենք, հարգում է ինձ, և ես հավատում եմ, որ իմ շնորհիվ նա չի գրավի ամբողջ Ուկրաինան, բայց իր որոշումը, իր ընտրությունը կլիներ գրավել ամբողջ Ուկրաինան»։

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ «երջանիկ չէր, երբ տեսել է, թե ինչպես է Պուտինը հրթիռներ արձակում Ուկրաինայի քաղաքների վրա» և խոստովանել, որ Ռուսաստանի նախագահը, հնարավոր է, «մի փոքր խաբում է իրեն»։

«Ես կարծում եմ, որ նա պատրաստ է դադարեցնել մարտերը», - ասել է Թրամփը։