Ճապոնիայի արեւելքում տեղի է ունեցել 7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Տոկիոյում ցնցումների ուժգնությունը եղել է 4 բալ, հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները: Ցնցումների օջախը եղել է 371 կմ խորության վրա:

Առավել ուժեղ հետցնցումներ արձանագրվել են Տոկիոյի, Միյագիի, Ֆուկուսիմայի, Իբարակիի, Տոտիգիի, Գունմայի, Տիբայի եւ Կանագավայի պրեֆեկտուրաներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավերածությունների, զոհերի եւ ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել:

2011թ. մարտին Ճապոնիայում տեղի ունեցավ 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որին հաջորդած ցունամիի բարձրությունը հասավ մինչեւ 30 մետրի: Տարերային աղետի հետւանքով զոհվեց եւ անհետ կորավ ավելի քան 19 հազար մարդ: Զոհերի մոտ 93 տոկոսը ցունամիի հետեւանքով էր: Հսկայական ալիքը դարձավ Ֆուկուսիամ-1 ատոմակայանի վթարի պատճառ: