Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, պատճառն ինձ հայտնի չէ: Աշխատանքի ազատման վարչապետի որոշում, սակայն, դեռ չկա: Այս մասին հայտնել է ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

Ավելի վաղ NEWS.amգրել էր, որ ՍԱՏՄ համակարգում առկա լուրջ դժգոհությունները, որոնց մասին պարբերաբար զեկուցվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ստիպել են Արմեն Դանիելյանին, որպեսզի ազատման դիմում գրի:

Մեզ հայտնի էր դարձել, որ դեռևս տարեսկզբին Դանիելյանը Տեսչական մարմնում կառուցվածքային կտրուկ փոփոխություններ է նախաձեռնել՝ առաջարկելով լուծարել մի քանի մարզային բաժիններ, օպտիմալացնել լաբորատորիաներ և այլն, սակայն ՍԱՏՄ-ում Դանիելյանի «բարեփոխումները» հավանության չեն արժանացել: Անգամ պատմում են, որ մի անգամ խորհրդակցությունը չեղարկել է այն բանի համար, որ ներկաները պատշաճ «դրես կոդով» չեն ներկայացել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմեն Դանիելյանն անցած տարի նոյեմբերին էր նշանակվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։

Նա մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը: