Ամանորյա գիշերը ամերիկյան Թեքսաս նահանգի օդանավակայններից մեկի անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են տղամարդու, որը, ենթադրաբար, փորձել է ինքնաթիռ բարձրացնել պայթուցիկ:
BBC-ն հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել Միդլենդի օդանավակայանում: Անվտանգության ծառայությունը կասկածելի առարկա է նկատել ուղեւորի ձեռքի ուղեբեռի ստուգման ժամանակ: Պայթուցիկի տեսակի մասին չի հաղորդվում:




























