Գերմանական ARD հեռուստաալիքի պատվերով պատրաստվել է հումորային տեսահոլովակ, որի հերոսներն են Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Գործողությունը տեղի է ունենում եվրոպական արժույթի փրկության գագաթաժողովում: Սարկոզիի եւ Մերկելի երեւակայական հյուրերն են Հունաստանի նախկին վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն, Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:
Տեսահոլովակն YouTube-ում արդեն հավաքել է 200 հազարից ավելի դիտում:




























