Փաստաբան Երվանդ Վարոսյանը, արձագանքել է քիչ առաջ Նոր Նորքի թաղապետարանում վարչական շրջանի ղեկավարի ու մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկված Արթուր Չախոյանի նկատմամբ ոստիկանների իրականացրած գործողություններին:
Նա, մասնավորապես, գրել է. «Մի խումբ անձանց կողմից ուղիղ եթերում ծեծի ենթարկվածը բերման ենթարկվեց ոստիկանության բաժին։ Արդի Հայաստանում հնարավոր է նաև կալանավորեն ու դատեն, օրինակ ապօրինի ինքնածեծվելու համար»։
Նշենք, որ այսօր առավոտյան թաղապետարանի շենքում աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի ենթարկեցին Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները, որոնք ժամանեցին շենք, բերման ենթարկեցին միայն Չախոյանին:Ոստիկանական պաշտոնյան չհայտնեց, թե ինչու են միայն Չախոյանին բերման ենթարկում, իսկ մյուս պաշտոնյաններին՝ մասնավորապես, ծեծի մասնակից թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին՝ ոչ։
Նշենք, որ Արթուր Չախոյանի աչքին կապտուկ կար:
Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարեցին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել էր իրենց:
Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը նշել էր, որ լավ է արել, որ հայոհոյել է:




























