Հունվարի 1-ին, ժամը 07.50-ին Տավուշի մարզից ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջանի Օրջոնիկիձե փողոցի 65 շենքի 30-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.06-ին, մարվել` 08.10-ին: Այրվել է մահճակալը եւ հատակը (1 քմ):

Մահճակալի վրա հայտնաբերվել է 1929թ. ծնված Երեմ Վարդանովի դին, NEWS.am-ին հայտնում եմ ԱԻՆ լրատվական ծառայությունից: