Մայիսի 1-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, օրվա երկրորդ կեսին առանձին վայրերում կլինեն կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգանցում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս մի քանի աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +24+26։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +16+21,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +17+20,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +22+24,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +17+21,
Լոռիում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +16+20,
Տավուշում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+22,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +16+19,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +21+25,
Արարատում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +25+28,
Արմավիրում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +25+27,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝+3+6, ցերեկը՝ +15+18,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+11+14, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+28,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝+6+10, ցերեկը՝ +17+21։





























