Ամանորյան հրավառությունների եւ օդ արձակած կրակոցների հետեւանքով Ֆիլիպիններում դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին տուժել է 472 մարդ, հաղորդում է AP-ն:

Ֆիլիպինցիները հավատում են, որ Նոր տարվա աղմկոտ դիմավորումը կվախեցնի չար ոգիներին եւ անհաջողությունը: Հրավառություններով եւ օդ կրակելով` Ֆիլիպինների կղզիների բնակիչները ճանապարհել են տարերային աղետների եւ տնտեսական ցնցումների տարին: