Հունվարի 1-ին Ռոստովի մարզի Բատայսկ քաղաքում ճայթռուկի պայթյունից հետո զոհվել է 16-ամյա մի պատանի:
Հայրն ու որդին դուրս են եկել փողոց եւ սկսել են ճայթռուկներ բաց թողնել: Հերթական պայթյունից հետո տղան ընկել է եւ տեղում մահացել է:
Նշվում է, որ պայթյունը չի եղել մահվան պատճառը: Պատասխանը կտա դատաբժշկական փորձաքննությունը, հաղորդում է BFM-ը:




























