Հնդկաստանի Չհաթիսգար նահանգում սպանվել է 7-ամյա աղջիկ, որի լյարդը զոհաբերվել է առատ բերքի համար: Ոստիկանությունը աղջկա մարմինը գտել է ջունգլիներում:

Ոստիկանությունը ձերբակալել է ցեղախմբի երկու առաջնորդներին, որոնք մեղադրվում են աղջկա սպանության մեջ: Հանցագործները խոստովանել են զոհաբերության արարողության մասին, սակայն իրենց մեղավոր չեն ճանաչում, հաղորդում է Ինտերֆաքսը:

Հնդկաստանի աղքատ բնակավայրերում տարածված են սեւ մոգությունը եւ մարդու զոհաբերությամբ ծիսային արարողությունները: