Ամանորի գիշերը Իտալիայում հրավառությունների եւ ճայթռուկների պայթյունների հետեւանքով զոհվել է երկու մարդ, ավելի քան հարյուրը վնասվածքներ են ստացել:

Հռոմում ճայթռուկի պայթյունից մահացել է 31-ամյա տղամարդ, չորս երեխաներ վիրավորվել են: Նրանցից մեկը ծանր վիճակում է:

Նոր տարվա երկրորդ զոհը Կազադրինոյի ռեստորաններից մեկի սեփականատերն է, որը հրավառություն է կազմակերպել ռեստորանի մոտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: