Ամանորի գիշերը Ֆրանսիայում տեղի ունեցած տարբեր միջադեպերում հասարակական կարգի խախտման համար ձերբակալվել է 251 մարդ: Ութ ոստիկաններ վնասվածք են ստացել:

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Կլոդ Գեանը հայտնել է, որ այս տարի ոստիկանության հետ բախումները զգալիորեն քիչ են եղել, իսկ պետական եւ մասնավոր սեփականությանը հասցրած վնասը` նվազագույն:

Ամանորի գիշերը Ֆրանսիայում հերթապահել է 60 հազար ոստիկան, հրշեջ, պետական ծառայությունների ներկայացուցիչներ: Փողոցներում տոնը նշել է 360 հազար մարդ, նրանցից 300 հազարը` Ելիսեյան դաշտերում: