Հունվարի 1-ին 30-ամյա հոբելյանն է նշում մեր ժամանակների ամենախարիզմատիկ թենիսիստներից մեկը` Դավիթ Նալբանդյանը: Խաղացող, որը նախկինի պես երազում է իր երկրի համար նվաճել Դեւիսի գավաթը: Այդ մասին գրում է Championat.com-ը:
Դավիթ Նալբանդյանը ծնվել է Արգենտինայի բնակչությամբ երկրորդ քաղաքում` Կորդոբայում, իտալացու եւ հայի ընտանիքում: Դավիթը թենիս խաղալ սկսել է հինգ տարեկանում: 1996-ին նա թիմակիցների հետ հաղթեց աշխարհի պատանեկան առաջնությունում եւ մասնագետներին ստիպեց առաջին անգամ խոսել իր մասին:
Երկու տարի անց 16-ամյա Դավիթը հաղթեց US Open-ի պատանեկան եզրափակիչում:
2008-իի սեպտեմբերին Արգենտինայում Հայաստանի դեսպանը Նալբանդյանին հանձնեց Հայաստանի անձնագիր: Նա երկքաղաքացի է:
Դավիթ Նալբանդյանը մանկուց «Ռիվեր Փլեյթ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է: Հետաքրքիր է, որ Նալբանդյանի կարիերայի ոչ լավագույն տարիները համընկան սիրելի թիմի անհաջողությունների հետ:




























