Մոսկվայում սպանել են տաջիկ բակապանի, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով իրավապահ մարմիններին:

Հունվարի 1-ին Մոսկվայում հայտնաբերվել է կտրած կոկորդով տղամարդու դի: Սպանվածի անձը հաստատվել է: Նա Տաջիկստանի քաղաքացի էր եւ աշխատել է որպես բակապան: Հանցագործության այլ մանրամասներ չեն հաղորդվում: