Մայիսի 2-ի գիշերը հանրապետության առանձին վայրերում, օրվա երկրորդ կեսին մարզերի մեծ մասում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ցերեկը՝ տեղ-տեղ հորդառատ անձրեւներ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգանցում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +24+26։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +15+19,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +15+18,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +21+23,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +15+18,
Լոռիում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +17+21,
Տավուշում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +19+22,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +13+17,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +20+23,
Արարատում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +24+26,
Արմավիրում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +24+26,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+17,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +23+26,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+24։





























