Աշխարհի բազմաթիվ երկրներում մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր։ Գրանցված աշխատատեղերի թիվը մեր երկրում նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ աճել է 40 490-ով՝ հասնելով 782 100-ի։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբացության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

«Թեև ամբողջ տարվա ընթացքում քայլեր ենք ձեռնարկում աշխատանքային իրավունքների պաշտպանության, բարելավման և հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, այսօր ուզում եմ առանձնացնել երեք բան, որ առաջնահերթ եմ համարում հրատապ լուծման տեսանկյունից.

  • աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրումը
  • կանանց համար աշխատանքը և երեխայի խնամքը համատեղելու հնարավորությունները• հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ապահովելու, նրանց տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով հատուկ միջոցների կիրառումը

Առաջին երկու կետերին անդրադառնում է կառավարության ծրագիրը, իսկ վերջինի ուղղությամբ այս պահին գործընկերներիս հետ քննարկում եմ օրենսդրական փոփոխության նախագիծ։

Շնորհավոր Աշխատանքի միջազգային օրը։

Օրը առիթ է ընձեռում ևս մեկ անգամ գնահատանքի խոսքեր հղելու իրենց գործի նվիրյալներին»,- գրել է նա։