«Ինձ քննչական մարմինը ներգրավեց որպես մեղադրյալ, բայց ես մեղքը չեմ ընդունել։ Կրկին անգամ պնդում եմ, որ չեմ ստորացրել Տիգրան Տեր—Մարգարյանին»։ Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, որին խուլիգանության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ ։
«Եթե նա իրեն ստորացված է համարում, քննչական մարմնին խնդրել եմ առերեսում կազմակերպել։ Կրկին նշում եմ, որ ոչ մի մեղադրանք չեմ ընդունում»,–հավալեց նա։
Ավելի վաղ, Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնել էին, որ ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)











