Իրանի ռազմածովային ուժերը հունվարի 2-ին փորձարկել են մեծ հեռահարությամբ թեւավոր հրթիռ: Այդ մասին հաղորդում է IRNA պետական գործակալությունը:
Զորավարժությունների հրամանատար Մահմուդ Մուսավի հաղորդել է, որ հրթիռը հաջողությամբ մխրճվել է թիրախի մեջ եւ ոչնչացրել այն:
Հականավային «Քադեր» հրթիռը ի զորու է խոցել թիրախը 200 կիլոմետր հեռավորության վրա: Թեւավոր հրթիռների համար գործողության այդ հեռավորությունը համարվում է «միջին» եւ նույնիսկ «փոքր», բայց Մուսավին հայտարարել է, որ «Քադեր»-ը «մեծ հեռահարության հրթիռ» է:
Հունվարի 2-ին իրանցիները կփորձարկեն հրթիռների եւս երկու տեսակ. Հականավային «Նասր»-ը` գործողության փոքր հեռավորության վրա, եւ «երկիր-երկիր» տիպի հրթիռը` «Նուռ»-ը: Դրանից մեկ օր առաջ տեղի է ունեցել «Մեհրաբ» ՀՕՊ հրթիռի փորձարկումը, գրում է Lenta.ru-ն:




























