Ակտիվիստ Արթուր Չախոյանը, որը երեկ ծեծի է ենթարկվել Նոր Նորքի թաղապետի կողմից, առողջական վիճակով պայմանավորված՝ դեռևս չի հարցաքննվել: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Չախոյանի պաշտպան Վահե Եփրիկյանը:
Նա հայտնել է, որ այսօր նախատեսված էր հարցաքննությունը. «Չախոյանը չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը։ Առաջիկայում նա կհարցաքննվի և ցուցմունք կտա»:
Նշենք, որ ակտիվիստ Արթուր Չախոյանին այսօր հիվանդանոցում մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին առավոտյան Նոր Նորքի թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:



























