ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում կոչ է արել անհապաղ դադարեցնելու իրանական նավթի բոլոր գնումները՝ սպառնալով իրանական նավթ գնող երկրներին լրացուցիչ պատժամիջոցներով։
«ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. իրանական նավթի կամ նավթաքիմիական նյութերի բոլոր գնումները պետք է ԱՆՄԻՋԱՊԵՍ դադարեցվեն։ Ցանկացած երկիր կամ անհատ, որը Իրանից կգնի ցանկացած քանակությամբ նավթ կամ նավթաքիմիական նյութեր, անմիջապես կենթարկվի լրացուցիչ պատժամիջոցների»։
«Նրանց թույլ չի տրվի որևէ կերպ գործարքներ կնքել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ»,- գրել է ԱՄՆ նախագահը։





























