Ավելի քան 5 տարի Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցրած Եղիշե Կիրակոսյանն այսուհետ փաստաբանական ծառայություններ կմատուցի։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Կիրակոսյանը նշել է, որ իրենց փաստաբանական գրասենյակը ծառայություններ կմատուցի մարդու իրավունքների, արբիտրաժային, բիզնես գործարքների և այլ ոլորտներում։
Հիշեցնենք՝ պաշտոնից հեռանալու մասին Կիրակոսյանը հայտնել էր մարտի 6֊ին։




























