Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 15000 քմ աշխատանքներ։ Երևանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքներն իրականացվելու են ամբողջ տարվա ընթացքում:

Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ:

Մանրամասները՝ տեսանյութում։