Թուրքիայի Յախշիխան քաղաքում` զինամթերքի ոչնչացման ձեռնարկությունում, հունվարի 2-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Նահանգապետ Ֆերհատ Օզենը հաղորդել է, որ զոհվել են չորս աշխատող:

Նրա խոսքով, պայթյունից հետո խոշոր հրդեհ է սկսվել, որից բռնկվել է 4 հարկանի շենքը: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում, պայթյունի պատճառները ճշտվում են, հաղորդում է AP-ին: