Մայիսի 2-ին Դիլիջանի թունելը սպասարկող կապալառու կազմակերպության կողմից թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ։

«Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և պահպանել երթևեկության կանոնները»,- հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: