Հայաստանի առողջապահության նախարարության թեժ գծով Ամանորին՝ դեկտեմբերի 31-ից մինչ հունվարի 2-ը, զանգել են 15 անգամ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
Նրա խոսքով՝ զանգերը հիմնականում տեղեկատվական բնույթի էին, մասնավորապես՝ զանգում հարցնում էին, թե օրինակ՝ այս հիվանդանոցում կա հերթապահություն, թե ոչ, որտեղ կարող են դիմել եւ այլն: Շուշան Հունանյանի փոխանցմամբ՝ արտասովոր դեպքեր չեն գրանցվել:
Հիշեցնենք, որ նախորդ տարի 2010թ. դեկտեմբերի 31-ից 2011թ. հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում թեժ գծով զանգել էին 32 անգամ, ընդ որում՝ դրանցից 28-ը զուտ տեղեկատվական բնույթի են եղել:




























