Հայաստանի թողարկած 750 միլիոն դոլարի եվրոբոնդերի հիմնական մասնակիցները Մեծ Բրիտանիայից են, ԱՄՆ-ից և Եվրոպայից, և այստեղ հիմնական մասը ինստիտուցիոնալ ներդրումային ընկերություններ են՝ կենսաթոշակային ֆոնդեր, հեջավորման ֆոնդեր և մի փոքր մասը նաև բանկեր՝ «Ջեյփի Մորգան», City Bank և Credit Agricole Bank: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք թուրքական ներգրավվածություն կա եվրոբոնդերի թողարկման մեջ:

Ավելի վաղ մամուլում հրապարակումներ էին եղել, որ եվրաբոնդերում թուրքական ներգրավվածություն կա: