Ռուսաստանի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական սկանդալը չի ավարտվել Մոսկվայից իսրայելական լրտես Լեյդերմանի հեռացմամբ: Իսրայելը «սիմետրիկ պատասխան» է տվել` վտարելով ռուս ռազմական կցորդին: Ճիշտ է, դա արվել է դեռ չորս ամիս առաջ, առանց հրապարակման, իսկ լրատվամիջոցները սկսել են նոր միայն խոսել այդ մասին:
Վտարված ռուս դիվանագետի անունը հայտնի չէ: Իսրայելում ՌԴ պաշտոնական կայքի վրա ոչ մի տեղ նշված չէ: Իսրայելում Ռուսաստանի դեսպանությունը չի մեկնաբանում մամուլում հայտնված տեղեկությունները: Իսրայելի ԱԳՆ-ը որեւէ մեկնաբանություն չի տալիս կատարվածի վերաբերյալ: Իսրայելի ԱԳՆ-ը եւս մեկնաբանություններ չի տալիս եւ չի ժխտում Մոսկվային «սիմետրիկ պատասխան» տալու հանգամանքը:
Իսրայելական Ha`aretz-ի տվյալներով, ռուսի հեռացումը գաղտնի է պահվել, որպեսզի ավելի չլարվեն երկու պետությունների հարաբերությունները: Իսկ վտարվածի փոխարեն նոր կցորդ չեն նշանակել, բայց նրանց գործունեության վրա զգալի սահմանափակումներ են դրվել:
Իսրայելի ռազմական կցորդը` գնդապետ Վադիմ Լեյդերմանը, Ռուսաստանից վտարվել է 2011-ի մայիսին` լրտեսության մեջ կասկածվելու համար: ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ նա գաղտնի տեղեկություններ է ստացել ՌԴ ոմն քաղաքացուց:
Իսրայելական լրատվամիջոցների տեղեկություններով, երկիր վերադառնալուց հետո կցորդը հարցաքննվել է ՇԱԲԱՔ հատուկ ծառայության եւ ՊՆ ներքին անվտանգության բանժանմունքի կողմից: Իսրայելցիները չեն գտնել մեղադրանքները ապացուցող որեւէ հանգամանք:
Ha`aretz-ի հրապարակման համաձայն, Իսրայելի կառավարությունը քննարկում էր, թե ինչպես պատասխանի Մոսկվային: ՊՆ-ն կոշտ դիրքորոշում է որդեգրել` մեղադրելով ԱԳՆ-ին, որ Լեյդերմանը ծանոթ չի եղել ռուսական նախազգուշացումներին, որը հնարավորություն կտար գիտակցել ռուսական անհանգստության պատճառները: Արդյունքում, պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը եւ արտաքին գործերի նախարար Ավինգթոր Լիբերմանը որոշում են ընդունել վտարել ռուս կցորդին, գրում է NEWS.ru.com-ը:




























