Արաբական պետությունների լիգայի առաջին խումբը հեռացել է Սիրիայից եւ ժամանել Եգիպտոսի մայրաքաղաք: Այդ մասին հունվարի 2-ին հաղորդել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:

Խումբը Կահիրեում որեւէ հայտարարություն չի արել Սիրիայի դրության վերաբերյալ: Նա միայն հայտարարել է, որ բոլոր իրադարձությունները կարտացոլվեն Արաբական պետությունների լիգայի քարտուղարության գլխավոր հայտարարության մեջ:

Արաբական խորհրդարանական միությունը, որը Արաբական պետությունների լիգայի խորհրդատվական օրգանն է, հունվարի 1-ին երաշխավորել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլիա ալ-Արաբին ետ կանչել բոլոր դիտորդներին Սիրիայից, քանի որ Արաբական պետությունների լիգայի փորձագետների գործունեությունը արդյունավետ չէ: «Չնայած Արաբական պետությունների լիգայի դիտորդների ներկայությանը` բռնությունը երկրում շարունակվում է, որը արաբական աշխարհի դժգոհությունն է հարուցում եւ հակասում է առաքելության նախնական նպատակին»,-հայտարարել են կազմակերպությունում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: