2025 թվականը ԷՖԵՍ ԱՓԲԸ-ի համար մեկնարկել է կայուն աճի միտումով՝ ամրապնդելով իր դիրքերը որպես Հայաստանում կամավոր ապահովագրության առաջատար։ Ընկերությունը շարունակում է զարգանալ՝ առաջնորդվելով հաճախորդների բարձրորակ սպասարկմամբ, նորարար պրոդուկտների ներդրմամբ և թվային լուծումների բարելավմամբ։

arm.jpg (18 KB)

Ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշներ

  • Համախառն հաշվեգրված ապահովագրավճարները կազմել են 5․1 մլրդ դրամ, ինչը 2%-ով ավել է նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի արդյունքից։
  • Ապահովագրավճարների պորտֆելի կառուցվածքում նշանակալի ծավալ ունեն գույքի ապահովագրությունը՝ գրեթե 2.5 մլրդ ՀՀ դրամ, առողջության կամավոր ապահովագրությունը՝ 1․8 մլրդ ՀՀ դրամ, և ցամաքային տրանսպորտի կամավոր ապահովագրությունը՝ 0.4 մլրդ ՀՀ դրամ։
  • Հաշվեգրված ապահովագրավճարների 2025թ․ առաջին եռամսյակի արդյունքներով Ընկերությունը վստահորեն զբաղեցնում է առաջատարի դիրքը թե՛ ամբողջ ապահովագրական շուկայում (25.07% մասնաբաժին) և թե՛ կամավոր ապահովագրության շուկայում (39.88% մասնաբաժին)։ Ընկերությունը չի զբաղվում պարտադիր ապահովագրության ուղղություններով (ԱՊՊԱ, Սոց․փաթեթ)։
  • Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Ընկերության ընդհանուր ակտիվներն աճել են գրեթե կրկնակի՝ կազմելով 11.5 մլրդ ՀՀ դրամ։
  • Զուտ ներդրումային արդյունքը կազմել է 91․7 մլն ՀՀ դրամ, ներդրումային պորտֆելի եկամտաբերությունը՝ 11․4%:
  • Կապիտալի համարժեքության նորմատիվը կազմել է 1.48 և գտնվում է անվտանգ ու կայուն միջակայքում։

Նախորդ տարվա 1-ին եռամսյակի համեմատ Ընկերությունը բարելավել է իր բոլոր գործառնական ցուցանիշները, այդ թվում՝ ապահովագրական և ներդրումային արդյունքները, ակտիվները, սեփական կապիտալը և զուտ շահույթը։

Աղյուսակ․ 2025 թվականի 1-ին եռամսյակի հիմնական գործառնական ցուցանիշներ՝ համեմատած նախորդ տարվա 1-ին եռամսյակի հետ

(հազ ՀՀ Դրամ)

2025

2024

Աճի տեմպ (%)

Համախառն հաշվեգրված ապահովագրավճարներ

5,127,487

5,008,331

2.40%

Զուտ Գործառնական Եկամուտ

632,604

261,058

142.30%

Ապահովագրական արդյունք

535,336

174,885

206.10%

Ներդրումային արդյունք

87,533

86,173

12.90%

Զուտ շահույթ

139,267

(16,501)

944.00%

Ընդհանուր Ակտիվներ

11,449,538

5,805,850

97.20%

Սեփական Կապիտալ

2,512,307

2,342,127

7.30%

Բաժնետիրական կապիտալ

2,500,000

2,000,000

25.00%

«ԷՖԵՍ» ԱՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի մեջբերում․

«2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին ԷՖԵՍ ԱՓԲԸ թիմի հետևողական աշխատանքի արդյունավետությունը և ռազմավարական տեսլականի ուժը։ Մենք հավատում ենք, որ ապահովագրությունը պետք է լինի հասանելի, պարզ և հարմարավետ յուրաքանչյուր քաղաքացու համար։ Մեր ջանքերն ուղղված են ստեղծելու վստահության մթնոլորտ, որտեղ մարդիկ կարող են կենտրոնանալ կյանքի դրական և ստեղծագործ կողմերի վրա։ ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը առաջիկա եռամսյակներում կենտրոնանալու է իր թվային հարթակների՝ բջջային հավելվածի և կայքի գործիքակազմի զարգացման, ինչպես նաև հաճախորդների հավատարմության ծրագրի ներդրման վրա:»

Շուկայում առաջատար ապահովագրական ուղղություններ

Ընկերությունը շուկայում առաջատար դիրք է գրավում ապահովագրության մի շարք տեսակների գծով։ Մասնավորապես, գույքի և  պատասխանատվության ապահովագրության տեսակներով շուկայի գերակշիռ մասը (համապատասխանաբար՝ 68․4% և 38.6%) բաժին է ընկել ԷՖԵՍ-ին։ Ընկերությունը շուկայի նշանակալի մասնաբաժնի է տիրապետում նաև կամավոր առողջության, ճամփորդության, դժբախտ պատահարների, ավտոմեքենաների (ԿԱՍԿՈ) ապահովագրության տեսակներով։

arm1.jpg (16 KB)

ԷՖԵՍ Ապահովագրական Ընկերությունը Հայաստանի առաջատար կամավոր ապահովագրական ընկերություններից մեկն է։ Հիմնադրված 2023 թվականին՝ այն ներկայացված է ապահովագրական շուկայում ստեղծագործ մոտեցումներով՝ առաջարկելով թվային լուծումներ և բարձր որակի սպասարկում։ Գործունեության հիմնական ուղղությունը կամավոր ապահովագրությունն է՝ 2024թ․-ին հավաքագրելով 11,8 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճարներ։ Իր 200-ից ավել փորձառու մասնագետներով ծառայություն է մատուցում տարեկան մոտ 170,000 հաճախորդի։ Ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունները՝ ապահովելով իր հաճախորդներին ժամանակակից և մատչելի ապահովագրական ծառայություններ։ ԷՖԵՍ-ի առաքելությունն է «մարդուն և հասարակությանը հնարավորություն տալ կենտրոնանալ կյանքի դրական և ստեղծագործ կողմերի վրա»։

ԿԱՐԵՎՈՐԸ ԴՈՒ ԵՍ