Իրանի զինված ուժերը իրականացրել են «Նուռ» «երկիր-ծով» կարգի հեռահար հրթիռի փորձարկում ԻԻՀ-ի Ռազմածովային ուժերի` այսօր ավարտվող զորավարժությունների շրջանակներում: Այդ մասին հաղորդել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Մահմուդ Մուսավին:

Ավելի վաղ Մուսավին հաղորդել է «Քադեր» հեռահար հրթիռի հաջող փորձարկման մասին:

Հիշեցնենք, որ Իրանի ռազմածովային ուժերը 2011-ի դեկտեմբերի 23-ից փորձարկումներ են անցկացնում Օրմուզի նեղուցում: Լարվածություն էր առաջացել դեկտեմբերի 28-ին, երբ ԻԻՀ-ի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Ռահիմին հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերը կարող են կառավարության համապատաասխան որոշումից հետո արգելակել ռազմավարական նշանակություն ունեցող տանկերների անցումը նեղուցով, եթե Արեւմուտքը բանաձեւեր ընդունի Իրանի նավթային ոլորտի հարցում: Դրան հաջորդեց Իրանի պատասխանը, որ նրանք դա թույլ չեն տա, եւ ԱՄՆ-ի ռազմանավերը դեմարշ իրականացրին Իրանի ռազմածովային ուժերի զորավարժությունների տարածքում: