Լիբիական զինված խմբավորումները, որը պաշտպանում է Ազգային անցումային խորհուրդը, հայտարարել է, որ բացահայտել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի համախոհների դավադրությունը:
Տրիպոլիի Հեղափոխական խորհրդի հրամանատար Աբդուլա Նաքերը հաղորդել է, որ խմբավորման կողմից բռնագրավվել են պայթուցիկ սարքեր, իսկ այժմ դավադիրներին հարցաքննում են:
Դավադիրների ծրագրով նախատեսվում էր խաթարել Տրիպոլիի էլեկտրականությունը Նոր տարվա շեմին:
Նաքերը նաեւ հայտարարել է, որ դավադիրների գործունեությունը ֆինանսավորել են նախկին վարչակարգին մոտ կանգնած ձեռնարկատերերը: Նրանք նպատակ ունեին վերականգնել «Ալ-Ջամահարիա» հեռուստաալիքի աշխատանքը, որը Քադաֆիի քարոզչության հիմնական միջոցներից էր, հաղորդում է Reuters-ը:
Մասնագետների տեղեկություններով, դավադիրները պատրաստվում էին պայթեցնել միաժամանակ մի քանի օբյեկտներ, որը մեծապես կդժվարացներ վերականգնողական աշխատանքները:




























