«Հանրապետություն» կուսակցությունը Երևան քաղաքում կոալիցիա չի կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ պաշտոններ ունենալու մոլուցքով, մենք գաղափարական ենք, պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին։

Հույս չունենաք... Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, ով նույնպես «Հանրապետություն» կուսակցության անդամ է, հարցազրույցում հայտարարել էր, որ եեթե Երևանի քաղաքապետը Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպից հետո որոշում կայացնի հեռացնել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին, իրենք միանշանակ բոլորով վայր կդնեն իրենց լիազորությունները։