2011-ի վերջին օրը Մոսկվայում մահացել է Փոքր թատրոնի դերասանուհի Ելենա Դորոնինան: Այդ մասին հունվարի 1-ին հայտնել է Փոքր թատրոնի կայքը:
Դերասանուհին վախճանվել է իր տանը, հիվանդությունից 56 տարեկան հասակում:
Դերասանուհին հիմնականում թատրոնում էր խաղում, սակայն նկարահանվել է նաեւ հեռուստատեսությունում:




























