Ուկրաինայի Պոլտավայի շրջանում ամանորյա գիշերը այրել են սինագոգը: Ընդ որում, դա Կրեմենչուգ քաղաքում սինագոգի վրա կատարված հարձակման առաջին փորձը չէ: Հրդեհումը կազմակերպվել է հունվարի 1-ին:
Ուկրաինայի ԱԻՆ-ի քարոզչության կենտրոնում հաղորդել են, որ հրդեհվել է սինագոգի առջեւում գտնվող երկաթ-բետոնային հենասյունը: Կորուստի չափերը որոշվում են:
Սինագոգի ծառայողները պատմել են, որ պահակը չի նկատել հրդեհողներին:
«2011-ին կոտրել են սինագոգի ապակիները, պայթուցիկի պարունակությամբ շիշ են նետել: Առաջիկայում մենք վիդեովերահսկողություն կսահմանենք սինագոգի նկատմամբ»,-ասել է սինագոգի ծառայողը, հաղորդում է ՈւՆԻԱՆ:




























