2025 թվականի հունվարից մարտ ամիսներին Վրաստան է այցելել 958,947 օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը 2.2%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել է Վրաստանի ազգային զբոսաշրջության վարչությունը, այդ թիվը ռեկորդային է անվանելով։

Ընդհանուր առմամբ, ներառյալ ոչ զբոսաշրջային նպատակները, հաշվետու ժամանակահատվածում օտարերկրացիները Վրաստան են այցելել 1,3 միլիոն անգամ, ինչը 1,1%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։

Միջազգային այցելուների թվով առաջատար 3 երկրները՝

Թուրքիա – 225265 այցելու (+11,5%);

Ռուսաստան – 219,264 այցելու (+1.8%);

Հայաստան – 180,805 այցելու (-5.7%):