Եմենի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է մահացած ֆրանսիացի լրագրող:
Եմենի հատուկ ծառայությունների հաղորդմամբ, լրագրողը հայտնաբերվել է Al-Maali հյուրանոցում` անկողնուն կապված, նրան խեղդել են էլեկտրական լարով:
Այն շրջանը, որտեղ գտնվում է հյուրանոցը, վերահսկվում է Եմենի հանրապետական գվարդիայի բաժանմունքի կողմից, նշում է AP-ին:
«Ռիա Նովոստին» հաղորդում է, որ Եմենի մայրաքաղաքում կրկին վերսկսվել են բախումները ընդդիմադիրների եւ անվտանգության ուժերի միջեւ: Բախումների հետեւանքով զոհվել է երեք մարդ:
Հունվարի 1-ին Սանայում խոշոր ցույց է տեղի ունեցել` իշխանության կոռումպացվածության եւ իշխող վարչակարգի դեմ: Այդ ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել, զոհվել է մեկ մարդ: Բախումներ են տեղի ունեցել նաեւ Հանրապետական գվարդիայի եւ ցուցարաների միջեւ մայրաքաղաքից 80 կիլոմետր հեռավորության վրա, զոհվել են երկու տեղաբնիկ, կան վիրավորներ:




























