Ապրիլի 29-ին, Հայաստանի ֆոնդային բորսայի պատմության մեջ առաջին անգամ, պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներից հետո ռեկորդային 100 միլիարդ դրամի (256 միլիոն դոլար - խմբ.) պետական պարտատոմսեր են տեղաբաշխվել։
Պարտատոմսերի նկատմամբ ներդրողների պահանջարկն ավելի քան կրկնապատկել է տեղաբաշխման ծավալը՝ կազմելով մոտավորապես 221.5 միլիարդ դրամ։ Այս ցուցանիշները աննախադեպ են թե՛ պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալի, թե՛ ներդրումային հետաքրքրության առումով։





























