Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի շուրջ սկանդալ է հասունանում, նրա անունը ի հայտ է եկել «օտկատների» մասին քրեական գործում` 1990-ականներին ստորջրյա նավակների շինարարության պատվերի ստացման ժամանակ:
Հետաքննության ընթացքում Նավաշինարարության նախագահության միջազգային բաժանմունքի նախագահ Ժերար-Ֆիլիպ Մենայասը հաղորդել է, որ բյուջեի հարցերով զբաղվող նախարարությունը «համաձայնություն է տվել» լյուքսեմբորգյան Heine ընկերությանը: Դրա միջոցով էլ հաշվվել են «օտկատները»: Այն ժամանակ նախարարությունը ղեկավարել է Ֆրանսիայի ներկայիս նախագահ Նիկոլյա Սարկոզին:
1994-1995 թվականներին Heine-ն ստացել է 185 միլիոն ֆրանկ` նախատեսված Նավաշինարարության նախագահության համար: Ժերար-Ֆիլիպ Մանայասի պնդմամբ, Heine-ն այն «խաղաղ նավահանգիստներից» մեկն է, որտեղ ստացվել են պետական պաշտպանական պայմանագրերը «կոմիսիոնների» տեսքով: Մանայասը ավելի վաղ աշխատել է Ֆինանսերի նախարարությունում:
Հետաքննության ընթացքում շրջանառության մեջ է դրվել նաեւ նախկին վարչապետ Էդուար Բալադյուրի անունը: Քննությունը կասկածում է, որ այդ միջոցների մի մասը կիրառվել է Բալադյուրի նախընտրական կամպանիայի ժամանակ, իսկ նրա շտաբի մամուլի քարտուղարը եղել է Նիկոլյա Սարկոզին:




























