Ադրբեջանի ԿԸՀ ղեկավարի՝ Մազահիր Փանահովի հարսը ամուսնուց Լոս Անջելեսից փախել է հայրենիք եւ նրա սպառնալիքների պատճառով ավելի քան մեկ տարի չի կարողանում ամուսնալուծվել, գրել է «Աղջկա աշտարակ» թելեգրամ-ալիքը։

Ադրբեջանական ռեսուրսի տեղեկացմամբ՝ կինը ընտանեկան բռնության է ենթարկվել։

«Զույգն ամուսնացել է 2022թ. եւ տեղափոխվել Լոս Անջելես: Այնտեղ նրանք ունեին իրենց սեփական վիլլան թանկ շրջանում: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Մուհամեդ Փանահովը գործազուրկ է, թունդ հարբեցող, որը հարբած վիճակում դաժան ծեծի է ենթարկել հղի կնոջը, որը հետագայում կորցրել է երեխային: Չդիմանալով տառապանքներին՝ կինը բռնակալից փախել է Ադրբեջան։ Եվ ահա արդեն մեկ տարուց ավելի է՝ չի կարողանում բաժանվել ամուսնուց, որը սպառնում է ե՛ւ իրեն, ե՛ւ փաստաբանին։ Պատմության ավարտը։

Եզրակացություններն արեք ինքներդ թե՛ վիլլայի, թե՛ այն մասին, թե ինչու խեղճ կինը ոչ մի կերպ չի կարողանում ապահարզան սանալ։

Լավ կլիներ «զվեզդյուլյաներ» նշանակեին այդ Մուհամեդին, որը որպես տղամարդ միայն ոտքերի արանքում «ճոճվողն» ունի»,- գրել է թելեգրամ-ալիքը։