Վախճանվել է Մակեդոնիայի առաջին նախագահ Կիրո Գլիգորովը: Նա մահացել է Սկոպյեում` 94 տարեկան հասակում:
Նա իշխանության է եկել 1991-ին, երբ Մակեդոնիան դեռ հարավսլավական հանրապետություններից մեկն էր: Նա դարձել է անկախ Մակեդոնիայի առաջին նախագահը, իսկ 1994-ին հաղթել է նախագահական ընտրություններում եւ ղեկավարել մինչեւ 1999 թիվը:
1995-ին նրա վրա հարձակում է իրականացվել: Չնայած նրա վարորդը սպանվել է, Գլիգորովը կենդանի է մնացել, չնայած նրա մի աչքը կուրացել է:
Գլիգորովի գլխավոր ավանդն այն է, որ նա կարողացել է զերծ պահել Մակեդոնիային Հարավսլավիայի փլուզումից հետո սկսված պատերազմներից: Ուշագրավ է, որ Գլիգորովի որդին` Վլադիմիրը, սերբական Դեմոկրատական կուսակցության հիմնադիրն է, որի առաջնորդ Բորիս Թադիչը այժմ Սերբիայի նախագահն է, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























