Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդհատել է այցն ԱՄՆ հիվանդության պատճառով, տեղեկացրել է РТС սերբական հեռուստաընկերությունը։

Բժիշկների զննումից հետո նա որոշել է վերադառնալ Սերբիա։

Հինգշաբթի Սերբիայի նախագահը Ֆլորիդայում հանդիպել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի հետ։

Հայտարարվել էր, որ նա նաեւ կհանդիպի Հանրապետական կուսակցության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։