2012-ին բրիտանական զույգերը հնարավորություն են ստացել պսակադրվել Շերվուդյան անտառում, որտեղ ավանդույթի համաձայն, ապրել է Ռոբին Հուդը:
Նախատեսվում է, որ արարողությունները անց են կացվելու զբոսաշրջական կենտրոնի Կաղնու դահլիճում, իսկ սեղանները գցվելու են ոչ հեռու տեղակայված Forest Table ռեստորանում, հաղորդում է BBC-ին:
Երիտասարդները, ովքեր կցանկանան հետեւել Ռոբին Հուդի եւ նրա սիրեցյալի` Մերիանի օրինակին, կկարողանան նկարահանվել Գլխավոր կաղնու (Major Oak) մոտ, որի տարիքը թվագրվում է 800-ից հազար տարի: Ռոբին Հուդի մասին պատմող առասպելներում այդ կաղնին ներկայացվում է որպես նրա թաքստոց:
Առաջին զույգը, որը կպսակադրվի Շերվուդյան անտառում մայիսի 12-ին, կլինեն հարեւան Դերբիշիրի կոմսության բնակիչները` 41-ամյա Մայք Հարիսոնը եւ 34-ամյա Սառա Բերսթոուն:




























