Հինգ մարդ փրկվել է այն բանից հետո, երբ 36 ժամ անցկացրել է Ամազոնիայի ալիգատորներով լի ճահճում, որտեղ հայտնվել էր հարկադրված վայրէջքից հետո, տեղեկացրել է Reuters-ը։

Ոչ մեծ ինքնաթիռը ուրբաթ Բոլիվիայի Ամազոնաս շրջանում հայտնաբերվել է տեղի ձկնորսների կողմից՝ 48 ժամ անհետ կորած համարվելուց հետո։

Փրկվածները՝ երեք կին, երեխա և 29-ամյա օդաչուն, փրկվել են «գերազանց վիճակում»,- ասել է դեպարտամենտի արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի տնօրեն Բենի Ուիլսոն Ավիլան:

Հինգշաբթի որոնողափրկարարական գործողություն է սկսվել այն բանից հետո, երբ օդանավն անհետացել է ռադարներից Բոլիվիայի կենտրոնական Բենի դեպարտամենտում։

Օդաչուն տեղի լրատվամիջոցներին ասել է, որ շարժչի խափանումն է եղել Իտանոմաս գետի մոտ վթարային վայրէջքի պատճառը Բոլիվիայի հյուսիսում գտնվող Բաուրեսից Տրինիդադ քաղաք թռիչքի ժամանակ։

Հինգ մարդ, որոնք գտնվել են ինքնաթիռում, կանգնած էին ինքնաթիռի տանիքին եւ «շրջապատված էին ալիգատորներով, որոնք մոտենում էին մեզ մոտ երեք մետր։ Օդաչուն ավելացրել է, որ, իր կարծիքով, բենզինի արտահոսքն ինքնաթիռից վախեցրել է գիշատիչներին։