Վիշապի տարին անհրաժեշտ է պատրաստված դիմավորել: «Կոմսոմոլսկայա պրավդան» պարզել է, թե դերասաններից ով է իր մարմնի տարբեր հատվածներում վիշապի պատկերով դաջվածքներ արել:
Դաջվածքների քանակով առաջին տեղում է Իվան Օխլոբիստինը: Նրա ուսի վրա պատկերված է կապուտաչյա վիշապ: «Նա կատաղած է, բայց բարի»,-հայտնել է Իվանը:
Իսկ ահա Անջելինա Ջոուլին որոշել է հրաժարվել ուսի վրայի իր վիշապիկից: Այնուհետեւ Ջոուլին վերացրել է իր նախկին ամուսնու անունը: Ասում են, որ վիշապներ կան դերասանուհու երկու կրծքերի վրա էլ:
Ռոքեր Գարիկ Սուկաչեւը եւս իր աջ ուսը «զարդարել է» վիշապով: Մինչ այդ նրա ուսերին կային արեւի դաջվածքներ:
32-ամյա երգչուհին` Փինքը, կոնքի վրա հսկայական վիշապ է «կրում»: Այդ դաջվածքը արվել է Ավստրալիայում, դեռ 2002-ին:
Ռուս դերասան Սկլյարը ուսի վրա եւս գունավոր վիշապ է դաջել, որը մարմնավորում է նրա կյանքի «դիվանագիտական» ոճից անցումը երաժշտականի: Նախքան երաժիշտ դառնալը Ալեքսանդրը աշխատել է որպես դիվանագետ Հյուսիսային Կորեայում:
«Վիշապի» դաջվածքը մարմնավորում է բարեբերություն, կախարդանք, վերափոխման ուժ, համառություն, հավատ, հնարավորություն դուրս գալու սովորականի սահմաններից: Վիշապի դաջվածքը հաճախ է օգտագործվում որպես ուժի եւ իշխանության խորհրդանիշ:






























