Մայիսի 3-ին, ժամը 11:38-ին ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցում այրվում է տուն։

Հրդեհը մեկուսացվել Է ժամը 11։57-ին, մարվել` 12։27-ին։ Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցի տներից մեկի բակում այրվել է հացատուն (մոտ 30 քմ)։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տուն։