Հունաստանում արդեն Նոր Տարվա երկրորդ օրը գործադուլ է անց կացվում. գործադուլի մասնակիցները բժիշկներ և դեղագործներ են:

Նրանք բողոքում են իշխանությունների կողմից նախանշվող բարեփոխումերի դեմ առողջապահության համակարգում, որը նախատեսում է աշխատատեղերի կրճատում, դեղերի գների իջեցում և մի շարք այլ միջոցներ, որոնք հիվանդանոցի և դեղատների

Անցյալ տարի պարտքային ծանր ճգնաժամ ապրող Հունաստանում տասնյակ գործադուլներ են տեղի ունեցել: Կառավարությունը, սակայն, չի հրաժարվել պետական պարտքերի կրճատումից, որը Հունաստանին միջազգային օգնություն տրամադրելու պայմանն է: