Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք, սրբազան Կիրիլը 2025թ. մայիսի 3-ին այցելել է Բաքու, տեղեկացրել է պատրիարքի մամուլի ծառայությունը։
Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդին ուղեկցում է Նորին Սրբության անձնական քարտուղար, եպիսկոպոս Ալեքսեյ Ռամենսկին։
«Հեյդար Ալիեւ» օդանավակայանում Նորին Սրբություն Կիրիլին դիմավորել են Բաքվի եւ Ադրբեջանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Ալեքսին, Ադրբեջանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Մ.Ն. Եվդոկիմովը, Ադրբեջանի Հանրապետության կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Սահիբ Նագիեւը»,- նշվել է հաղորդագրությունում։





























