Կրեմլը տեղեկություն չունի ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի՝ մայիսի 9-ին Մոսկվա, Հաղթանակի շքերթին հնարավոր այցելության մասին։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «Коммерсантъ»-ը։

«Շքերթի օտարերկրյա հյուրերի ցուցակը երկուշաբթի ճեպազրույցում կներկայացնի նախագահի օգնական Յուրի Ուշակովը»,- ավելացրել է Պեսկովը։

Ավելի վաղ ռուսական «Звезда» հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Հաղթանակի զորահանդեսին Ռուսաստանի մայրաքաղաքում կարող են մասնակցել ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ներառյալ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։