Այսօր ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Շահումյան թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել և կան տուժածներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի 8-րդ տան նկուղում, ինչի հետևանքով 2 անձ ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի Այրվացքաբանության ագզային կենտրոն։

Այնուհետև հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։